Դատարանը Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոց է ընտրել երկամսյա տնային կալանքը

12 Սեպտեմբերի 2025, 10:05

Քաղաքականություն

Շիրակի մարզի դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց ընտրեց տնային կալանք 2 ամսով: Այս մասին հայտնել են Ղուկասյանի գրասենյակից:

Հիշեցնենք, որ երեկ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին շորթման մեղադրանքով: