Դատարանը Վեհափառի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգեց

30 Հունվարի 2026, 18:39

Քաղաքականություն

Արմավիրի մարզի դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: