Դատարանը վերացրեց Մկրտիչ սրբազանի նկատմամբ տնային կալանքը
17 Մարտի 2026, 16:28
Դատարանն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում վերացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։ Ավելի ուշ կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։