Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանների՝ իրեն հայտնված բացարկի միջնորդությունը
18 Օգոստոսի 2025, 16:50
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը կշարունակի քննել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական գործը։ Քիչ առաջ Մելիքսեթյանը մերժեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Նրանք մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։