Դատախազություն մեր երկում գոյություն չունի. Բագրատ Սրբազան

31 Մայիսի 2024, 11:47

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այս պահին ՀՀ գլխավոր դատախազության առջև է: Շարժման առաջնորդը այն կարծիքն է հայտնել, թե Դատախազությունը ձևական է գործում, այն որևէ գործ չի անում.

«Ոչ մի գործ չի անում դատախազությունը: «Հայաքվե» նախաձեռնությունը հայց է ներկայացրել ապօրինի ու անօրինական սահմանազատման, միակողմանի զիջման, թշնամու առջև ծնկի եկած այս հանցագործության դեմ: Դատախազությունը իր ձևական կեցվածքի մեջ մտած՝ որևէ կերպ չի անդրադարձել հանցագործներին, հետևաբար՝ այն մեր երկրում այս պահին գոյություն չունի»,- ասել է Բագրատ Սրբազանը: