Դատախազը պահանջել է Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել

28 Օգոստոսի 2025, 15:37

Քաղաքականություն

Դատախազ Վահան Հարությունյանը պահանջել է Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել, դատարանը գնաց ընդմիջման։

Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Այս հոդվածով մեղավոր ճանաչվելու դեպքում ՔՕ–ն նախատեսում է տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ 150–270 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ 2-5 տարի ժամկետով: