Դավան և Մարի Կրայմբրերին գաղտնի ամուսնացել են. բլոգերը տեսանյութ է հրապարակել
17 Մարտի 2025, 17:47

Հայազգի երգիչ և վիդեոբլոգեր Դավիթ Մանուկյանը (Դավա) Instagram-ում տեսանյութ է հրապարակել սիրելիի՝ ռուս երգչուհի Մարի Կրայմբրերիի հետ գաղտնի հարսանիքից։ Տեսանյութում կադրեր են ԶԱԳՍ-ից:
«Սա իմ առաջին ծննդյան օրն է նոր կարգավիճակում։ Այն կարգավիճակում, որի մասին երազում էի և երազանք էի պահում իմ յուրաքանչյուր տարեդարձին: Երազանքներն իսկապես իրականանում են: 32 տարեկանում ես սիրող ամուսնու և ապագա հայրիկի կարգավիճակում եմ։ 32 տարեկանում ես բացարձակապես երջանիկ մարդ եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով ներգրավված է դրանում և ով ուրախ է ինձ համար»,- գրել է Մանուկյանը։