Դավիդ Թոփսակալյանը ձյուդոյի ՌԴ-ի առաջնության եզրափակչում է
31 Հունվարի 2026, 17:50
Ֆրյազինո քաղաքի «Օլիմպ» մարզադպրոցի 17-ամյա սան Դավիդ Թոփսակալյանը վստահ հաղթանակ է տարել Իսլամ Իսաևի նկատմամբ և դուրս եկել Եկատերինբուրգում անցկացվող Ռուսաստանի՝ մինչև 21 տարեկանների ձյուդոյի առաջնության երրորդ փուլի եզրափակիչ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Ավելի վաղ Դավիթ Թոփսակալյանն արժանացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչման։