Ջութակահար Դավիթ Արդուխանյանը ելույթ կունենա համառուսաստանյան փառատոնին

29 Հունիսի 2024, 18:35

Մշակույթ

Հունիսի 27-ից 29-ը Տուապսեի շրջանում անցկացվում է ջութակահարների համառուսաստանյան փառատոնը։ Փառատոնին ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դավիթ Արդուխանյանը։

Դավիթը ծնվել է Կրասնոգորսկում՝ երաժիշտների ընտանիքում։ Նա Բեթհովենի միջազգային մրցույթի (1-ին մրցանակ, 2010, Ավստրիա), Աստանայի միջազգային մրցույթի (1-ին մրցանակ, 2012, Ղազախստան), Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի (2-րդ մրցանակ և հատուկ մրցանակ, 2015), Ռ. Լիպիցերի անվան միջազգային ջութակի դափնեկիր է:

2013 թվականին հրավիրվել է Շիզուոկա (Ճապոնիա) քաղաք՝ վարպետության դասեր վարելու։ 2017 թվականից Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում պրոֆեսորի ասիստենտ է: 2018 թվականից Մ.Ի. Գլինկայի անվան պետական քառյակի առաջին ջութակն է՝ անսամբլի հիմնադիր Օլեգ Սմիրնովի հրավերով։

Փառատոնի շրջանակներում կներկայացվեն տարբեր դարաշրջանների ռուս վարպետների շատ հազվագյուտ գործեր:

Փառատոնային օրեր արդեն անցկացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում: Տուապսեից հետո փառատոնը կուղևորվի Յեյսկ։