Դավիթ Առուշայանսի 75-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես՝ Աշխաբադում

19 Փետրվարի 2025, 19:20

Հայեր | Մշակույթ

Փետրվարի 18-ին Թուրքմենստանի նկարիչների միության աջակցությամբ Աշխաբադի գեղարվեստական ցուցահանդեսների և կերպարվեստի վարչության կենտրոնական ցուցասրահում բացվել է նկարիչ Դավիթ Առուշայանսի 75-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի տարբեր տարիներին ստեղծված շուրջ 100 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ «Նուռ», «Սպասում», «Մայր», «Ծերուկը», «Մտքեր» և այլն:

Նկարիչը ծնվել է 1950 թվականին Թուրքմենստանի Մարիի շրջանում։ 1970 թվականին Դավիթ Առուշայանսն ավարտել է Թուրքմենստանի Շոթա Ռուսթավելու անվան գեղարվեստի պետական ուսումնարանը (այժմ՝ Թուրքմենստանի պետական գեղարվեստական հատուկ դպրոց)։ 1977 թվականին նկարիչը դարձել Է Թուրքմենստանի նկարիչների միության անդամ։ 1982 թվականին Մարի քաղաքում ներկայացվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը: Դավիթ Առուշայանսի նկարները ներկայացված են նաև արտերկրում անցկացվող մի քանի ցուցահանդեսներում: