Դավիթ Ավանեսյանը խզել է պայմանագիրը Queensberry Promotions-ի հետ

25 Մայիսի 2023, 19:25

Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ, EBU-ի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը (29-4-1) խզել է պայմանագիրը Ֆրենկ Ուորենի և Queensberry Promotions-ի հետ այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել մենամարտ կազմակերպել Էկոու Էսումանի հետ: Վերջինս իր կարիերայում 19 մենամարտ է անցկացրել և բոլորը հաղթել է:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրենկին և Քուինսբերիին այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար: Բիզնեսը մնում է բիզնես, մարդիկ ունեն իրենց պատճառները:

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց թիմին: Դա հիանալի մենամարտ կլիներ բռնցքամարտի երկրպագուների համար»,- 34-ամյա բռնցքամարտիկի խոսքերը մեջբերել է Boxing Zombie-ն:

Հիմա եթերում