Դավիթ Աղաջանյանը՝ «Աշնան գույները» Համառուսաստանյան փառատոն-մրցույթի հաղթող

19 Նոյեմբերի 2023, 23:15

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի Արմավիրի քաղաքի կույր և թույլ տեսողություն ունեցող երեխաների մասնագիտացված մանկական երաժշտական դպրոցի սան Դավիթ Աղաջանյանը մասնակցել է «Աշնան գույները» 15-րդ համառուսաստանյան փառատոն-մրցույթին և «Գործիքային կատարում» անվանակարգում դարձել 1-ին կարգի դափնեկիր:

Դավիթը տեսողական հաշմանդամ է, սակայն մրցույթին մասնակցել է տեսնող երեխաների հետ հավասար: