Դավիթ Բաբայանը զգուշացրել էր, որ Արցախը վտանգի տակ է. Արևմտյան Ամերիկայի «Հայ դատի» ատենապետ
14 Նոյեմբերի 2023, 21:30
Դավիթ Բաբայանը զգուշացրել էր, որ Արցախը վտանգի տակ է և պետք է ամեն ինչ անենք այն պաշտպանելու համար: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արևմտյան Ամերիկայի «Հայ դատի» ատենապետ Նորա Հովսեփյանը:
«Անցյալ տարի Արցախի պատվիրակությանը հրավիրել էինք այս նույն ամենամյա բանկետ-գալա համերգին, բայց այդ ընթացքում Ադրբեջանը ներխուժել էր Հայաստան: Մի պահ մտածեցինք չանել ձեռնարկը, բայց Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պնդեց, որ պետք է անել: Մենք արեցիք, և նա եկավ»,- ասել է Հովսեփյանը:
Նա վստահեցնում է՝ շարունակելու են պայքարել Արցախից բռնի տեղահանված հայ ժողովրդի իրավունքների համար:
«Երբ եկավ Դավիթ Բաբայանը, բացատրեց, որ Արցախը սպառնալիքի տակ է, և բոլորս պետք է ամեն ինչ անենք այն պաշտպանելու համար: Դժբախտաբար, այս մեկ տարվա մեջ իր ասածը իրականացավ, և Արցախը հայաթափված է: Բայց մենք շարունակում ենք պայքարել, որ Արցախի հայ ժողովուրդը իրավունք ունենա վերադառնալ և պաշտպանել իր իրավունքները: Հուսով ենք, որ հենց այդպես կլինի: Մենք շարունակում ենք գործել: Ճիշտ է, հիմա ավելի դժվարացել է, բայց դա մեզ չի խանգարելու, և մենք կանգ չենք առնելու»,- եզրափակել է Հովսեփյանը: