Դավիթ Դավիդյանը կարիերան կշարունակի «Ռոտոր» ՖԱ-ում
24 Հունիսի 2025, 18:50
Աջ կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը կարիերան կշարունակի Վոլգոգրադի «Ռոտոր» ֆուտբոլային ակումբում: 26-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Փյունիկ»-ն էր:
Դավիդյանը մասնագիտական ուղին սկսել է «Օլիմպիեց»-ում, այնուհետև հանդես է եկել «Նոստա»-ում և Մոսկվայի «Արարատ»-ում: Նա նաև հինգ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Խիմկի»-ի կազմում և երեք անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի կազմում:
Հայաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը մասնակցել է 112 հանդիպման, դարձել 8 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Ընդ որում, նա Հայաստանի չեմպիոն է դարձել երեք տարբեր թիմերով, ինչը հազվադեպ ձեռքբերում է տեղական ֆուտբոլում։
