Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր` Ադրբեջանի կողմից պարետ նշանակվելու լուրը

04 Հոկտեմբերի 2023, 13:50

Քաղաքականություն

Նախօրեին լրատվադաշտում լուր տարածվեց առ այն, որ Սարգիս Գալստյանը, որը ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրն է, Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Այս լուրն իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում առաջինը հայտնել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Alpha News-ի հետ հեռախոսազրույցում Դավիթ Գալստյանն ընդգծել է, որ նման տեղեկություն չունի.

«Եթե ինքը ապացույց չներկայացնի, ապա նա կեղծիք տարածող լրագրող է»,- նշել է պատգամավորը:

Արցախի պատգամավորը նաև հաստատել է, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի նախագահ դառնալուց հետո Սարգիս Գալստյանը նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, իր հորեղբայրն Արցախում մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան:

Դավիթ Գալստյանի արձագանքը՝ տեսանյութում:

Հիմա եթերում