Դավիթ Հարությունյանի փարիզյան համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի ջութակային ստեղծագործություններին
24 Մարտի 2025, 13:40

Մարտի 25-ին Փարիզի Salle Cortot համերգասրահում տեղի կունենա ջութակահար Դավիթ Հարությունյանի և դաշնակահարուհի Քսենիա Մալյարևիչի համերգը:
Համերգը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի ջութակի համար նախատեսված բոլոր ստեղծագործություններին, ինչպես նաև հայ մեծ կոմպոզիտորի խորհրդանշական ստեղծագործությունների գործիքավորումներին: