Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ

07 Օգոստոսի 2023, 12:30

Քաղաքականություն

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9 պատգամավոր։

Նշենք, որ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել հուլիսի 29-ին։