Դավիթ Իշխանյանը հանդիպել է Արցախի ռուսական համայնքի ղեկավարի հետ

22 Օգոստոսի 2023, 18:00

Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին:

Ալեքսանդր Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:

Այնուհետև կողմերը  քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: