Դավիթ Մակարյանը ոսկե և արծաթե մեդալ է նվաճել Ռուսաստանի առաջնությունում

Սարանսկում ավարտվել են չմշկասահքի համառուսաստանյան մրցումները, որոնց շրջանակներում Սոչիի չմշկասահորդ Դավիթ Մակարյանը հաղթել է 500 մետր մրցավազքում և արծաթե մեդալ նվաճել 1000 մետր մրցավազքում:
Մակարյանը տարբեր մասշտաբային մրցումների մրցանակակիր և հաղթող է:
Մրցաշարն անցկացվել է մարտի 21-23-ը: Առաջնությանը մասնակցել է 76 մարզիկ երկրի 11 մարզից: