Դավիթ Մանուկյանն ու Մարի Կրայմբերին ծնողներ են դարձել

19 Մայիսի 2025, 23:48

Մշակույթ

Ռուս վիդեոբլոգեր, երաժշտական պրոդյուսեր և նախկին հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանը (Դավա) և երգչուհի Մարի Կրայմբրերին ծնողներ են դարձել։  Երգչուհին ծննդատնից մի քանի լուսանկար է հրապարակել։ Ըստ ամենայնի՝ նորաթուխ հայրը ներկա է եղել ծննդաբերությանը։ 

«Հիմա մենք երեքով ենք։ Քո լույս աշխարհ գալը մեր կյանքի լավագույն օրն է: Երբ մենք նայում ենք քեզ, թվում է, թե աշխարհում այլևս ոչինչ անհնար չէ: Պարզվում է՝ մենք ունակ ենք ավելի ուժեղ սիրել: Ահա այսպես, անկասկած, հանգիստ, ամբողջ աշխարհին»,-գրել է Մարի Կրայմբերին:

Երեխայի սեռը և անունը աստղային ծնողները դեռ չեն հայտնել։