Դավիթ Մարգարյանն ու Արման Հարությունյանը՝ Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն

10 Մարտի 2026, 23:45

Սպորտ

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5-2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Մարցել Վագինին ու դարձել 3-րդ մրցանակակիր։

57 կգ քաշային կարգի եզրափակչում Արման Հարությունյանը 53 վայրկյանում հաղթել է բելառուս մրցակցին՝ բերելով Հայաստանին 2-րդ մեդալը։