Դավիթ Մարտիրոսովը՝ «РТК-ЦОД» ընկերությունների խմբի տնօրեն

26 Փետրվարի 2026, 15:15

Հայեր

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «РТК-ЦОД» ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդը, որը Ռուսաստանի Դաշնությունում տվյալների կենտրոնների առաջատար օպերատորներից է, հաստատել է Դավիթ Մարտիրոսովին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում։

Նոր պաշտոնում նա կկենտրոնանա արհեստական բանականության ոլորտում b2b լուծումների զարգացման, b2g հատվածում ընկերության դիրքերի ամրապնդման, ինչպես նաև IPO-ի նախապատրաստման վրա՝ հենվելով «Բազիս»-ում կուտակած հաջող փորձի վրա։

Միաժամանակ Մարտիրոսովը շարունակում է ղեկավարել «Բազիս» ընկերությունների խումբը և պահպանել է «Ռոստելեկոմ» ընկերության ավագ փոխնախագահի պաշտոնը՝ կոմերցիոն ՏՏ-արտադրանքների ուղղությամբ: