Դավիթ Մինասյանն այս պահին «Էջմիածին» բժշկական կենտրոնում է

01 Ապրիլի 2026, 15:48

Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանն այս պահին «Էջմիածին» բժշկական կենտրոնում է, իրականացնում են հետազոտություններ։ Այս մասին 24News-ին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։ Նման որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։