Դավիթ Ոսկանյանը պատրաստվում է Մոսկվայում համաշխարհային նոր ռեկորդ սահմանել

09 Դեկտեմբերի 2024, 14:55

Հայեր

Էքստրեմալ ժանրի կրկեսային արտիստ, հայկական «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքի յոթակի ռեկորդակիր, ինժեներ-կոնստրուկտոր, դեղագործ, աստղաֆիզիկոս,նկարիչ Դավիթ Ոսկանյանը դեկտեմբերի 20-ին ծրագրում է Մոսկվայում համաշխարհային ռեկորդ սահմանել:

Նա պատրաստվում է հատուկ ձևով քաշել մետրոյի գնացքը, ինքնաթիռը կամ ծանր մեքենաների էշելոնը։

Դավիթ Ոսկանյանը 36 տարեկան է, ապրում է Երևանում: