Դավիթ Քեոսայան. Հիշարժան և սիրված հեռուստանախագծերի հեղինակը
10 Ապրիլի 2024, 21:49
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 10-ին խորհրդային և ռուս հայտնի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Դավիթ Քեոսայանը կդառնար 63 տարեկան։
Նա ծնվել է 1961 թվականին խորհրդային հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ընտանիքում։
Դավիթ Քեոսայանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, կարիերան սկսել «Սովէքսպորտֆիլմ» համամիութենական ընկերությունում, իսկ ավելի ուշ դարձել նույն ընկերության ներկայացուցիչը Հնդկաստանում։
Քեոսայանը երկու սցենար է գրել ֆիլմերի համար, այդ թվում՝ իր եղբոր դեբյուտային ռեժիսորական աշխատանքը՝ «Կատկա և Շիզ»։ Եղել է նաև մի քանի ֆիլմերի ռեժիսոր։
Այնուամենայնիվ, նա առավել հայտնի էր որպես պրոդյուսեր։ 90-ականներին նա եղել է «Gold Vision» գովազդային, երաժշտական հոլովակներ և հեռուստասերիալներ արտադրող ընկերության գլխավոր տնօրենը։ Այդ ընթացքում ստեղծվեցին մի շարք գովազդներ և հեռուստասերիալներ, այդ թվում՝ «Խեղճ Սաշան» և «Դետեկտիվ Դուբրովսկու դոսիեն»։
Արդեն 2000-ականներին ռեժիսորը ղեկավարում էր «Արտ-Բազար ստուդիա»-ն, որն ակտիվորեն զբաղվում էր հայտնի հեռուստասերիալների ստեղծմամբ։
Դավիթ Քեոսայանը Ռուսաստանի Պրոդյուսերների ընկերության և «Նիկա» կինոակադեմիայի անդամ էր։
Նա մահացել է 2022 թվականի հոկտեմբերի 19-ին։