Դավիթ Թորոսյանը՝ Եվրոպայի hամալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր

23 Հուլիսի 2024, 18:20

Սպորտ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում:

Եվրոպայի համալսարանական խաղերում (G-1) Դավիթ Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված էին Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը: