Դավիթ Խաչատրյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին
16 Սեպտեմբերի 2025, 16:15
Գերմանիայի Հալլե քաղաքում ընթացող բռնցքամարտի երեկոյի ժամանակ 29-ամյա հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանը կրկին հաստատել է անպարտելի մարտիկի իր կարգավիճակը:
Չորրորդ ռաունդում նա նոկաուտի է ենթարկել քենիացի մրցակցին՝ Ալբերտ Կիմարիոյին, որի ռեկորդը կազմում էր 12 հաղթանակ, 5 պարտություն և 1 ոչ-ոքի:
Այս հաղթանակը Խաչատրյանի պրոֆեսիոնալ կարիերայում արդեն տասներկուերորդն էր՝ ամրապնդելով նրա դիրքը բռնցքամարտի աշխարհում։