Դավիթի վիճակը լավ չէ, բայց բժիշկների եզրակացություն դեռ չկա. փաստաբան

06 Ապրիլի 2026, 17:20

Կարծիք

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, սակայն բժիշկները դեռ չեն ներկայացրել պաշտոնական եզրակացություն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Հիշեցնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած Մինասյանը գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց: Այժմ Դավիթը «Նաիրի» ԲԿ-ում է։

«Նրան տեղափոխել են պալատ, բայց մինչև հիմա որևէ կոնկրետ եզրակացություն բժիշկներից չենք ստացել: Լուսինե Մարտիրոսյանն է այնտեղ եղել, երեխայի վիճակը լավ չէր։ Ունեցել է սարսափելի գլխացավեր և գլխապտույտ, որը սկսվել էր դեռևս նախորդ օրվանից»,- նշել է Էլբակյանը՝ հավելելով, որ Դավիթը նույնիսկ չի կարողացել սնունդ ընդունել։

Միաժամանակ նա ընդգծել է, որ չի ցանկանում տալ մասնագիտական բժշկական գնահատական, քանի դեռ պաշտոնական եզրակացությունը չի հրապարակվել։

«Բազմաթիվ հետազոտություններ են արվել, և, հավանաբար, գտել են, որ այս փուլում կարող են պահել պալատում»,- եզրափակել է նա։