Դայանա Դոլոյանը և Մոնիկա Պետրոսյանը՝ Ապշերոնսկում կայացած «Լավագույն գաղափար-2024» մրցույթի հաղթողներ

24 Փետրվարի 2024, 11:40

Կրթություն

Ապշերոնսկ քաղաքի մանկական գիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնում։ անցկացվել է «Լավագույն գաղափար 2024» ռոբոտաշինության քաղաքային մրցույթ։

Տարբեր դպրոցների պատանի կոնստրուկտորները «Ռազմական տեխնիկա» անվանակարգում ժյուրիին են ներկայացրել Lego-ից պատրաստված ռոբոտներ:

Մրցույթի հաղթողներ են դարձել Դայանա Դոլոյանը՝ թիվ 17 դպրոցից և Մոնիկա Պետրոսյանը՝ Մանկական գիտատեխնիկական ստեղծագործական կենտրոնից։
Հաջորդ մրցույթը կանցկացվի մարտի 13-ին։