Դե արի ու մեր տան ջեռուցման հարցերը լուծի․ թոշակառուները Փաշինյանից լուծումներ են պահանջում
15 Հունվարի 2026, 15:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները չբարձրացնելու վերաբերյալ հայտարարությունները շարունակում են դժգոհություն առաջացնել թոշակառուների շրջանում։
Հարցման մասնակիցները նշել են՝ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ պնդում էր, որ տարեցների թոշակները պետք է այնքան բարձրացվեն, որ իրենց պարտքերը փակեն։ Հիմա զարմանում են՝ ինչն է փոխվել, չէ որ նրանք նույն տատիկ-պապիկներն են։
«Ով ինչ խոսում է, նա միայն ասում է նախկինները։ Դու նախկինների հետ ինչ գործ ունես, ներկա դրությամբ դու ես ղեկավարը, մեր հարցերին լուծում տուր»,- ընդգծել է թոշակառու մի կին։
Մեր զրուցակիցը, դիմելով Փաշինյանին, ասել է․ «Եթե առանց թոշակ բարձրացնելու կարող ես գալ ու մեր տան ջեռուցման հարցերը լուծել, դե արի լուծի։ Այնպես արա, որ քամի չփչի»։
Մանրամասները՝ տեսանյութում։