Դեռ հնարավորություն կա դեմը առնելու այս պարտության շղթայի․ պատգամավորի հորդորը՝ Հայաստանում ապրողներին

22 Մայիսի 2023, 23:45

Կարծիք

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը խորհրդարանի արտահերթ նիստում առաջին հերթին խոսքն ուղղել է Հայաստանում բնակվողներին՝ անկախ ծննդյան վայրից։ Պատգամավորը հորդորեց թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին շարունակել, իր խոսքերով, կործանել Արցախը։

«Թույլ մի տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին  կործանել Արցախը։ Դեռ հնարավորություն կա դեմը առնելու այս պարտության շղթայի։ Եվ մեր ու ձեր ջանքերի շնորհիվ է, որ կարող է փրկվել Արցախը, տե՛ր կանգնեք Արցախին, քանզի Արցախը միայն արցախցիներինը չէ, այլ ամբողջ հայությանն է»,- ասել է պատգամավորը։

Հիմա եթերում