Դերասան Դավիթ Դաստմալչյանը ներկայացրել է սեփական կոմիքսը

28 Օգոստոսի 2024, 20:55

Հայեր | Մշակույթ

Ամերիկահայ դերասան Դավիթ Դաստմալչյանը ներկայացրել է սեփական կոմիքսները։ Նրա 8 գրքերից առաջինը սեպտեմբերին լույս կտեսնի ամերիկյան հայտնի «Image Comics» հրատարակչությունում, որը կոչվում է «Knights Vs. Samurai» (Ասպետներն ընդդեմ սամուրայների):

«Ես կոմիքսների իսկական երկրպագու եմ, ով իսկապես սիրում է այս նյութը և խորը կիրք ունի դրա նկատմամբ», — ասել է նա «The Hollywood Reporter»-ին տված հարցազրույցում: