Դերասան Վիտալի Մարքսը բանաստեղծություններ է կարդացել Հայաստանի մասին
06 Սեպտեմբերի 2025, 17:00
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Վիտալի Մարքսը սոցիալական ցանցում հայտնել է, որ ռուս մեծ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի մասին նոր վավերագրական ֆիլմ է նկարահանվում։ Նա նաև կարդացել է բանաստեղծություններ Հայաստանի մասին։
««Վալերի Բրյուսով. Հայաստանի ժողովրդական բանաստեղծը» վավերագրական ֆիլմի բեքսթեյջը։ Շուտով դուրս կգա։ Կարդացի Վալերի Բրյուսովի բանաստեղծությունները Հայաստանի մասին»,- տեսանյութին կից գրել է Մարքսը։