Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գրանիկ Խնկոյանը

12 Օգոստոսի 2023, 00:19

Քաղաքականություն

Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: