Դեսպանի վարքագիծը ամոթալի էր. կանադահայ փաստաբան Հայդուկ Շամլյան

20 Հոկտեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Անորակ, անփորձ մարդիկ են, որոնք իբրև թե, պետություն են ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է կանադահայ փաստաբան Հայդուկ Շամլյանը՝ անդրադառնալով Կանադայում ՀՀ դեսպանի արած այն հայտարարությանը, թե կանադահայերը չեն կարող ինչ-որ բան պահանջել, որովհետև ՀՀ քաղաքացի չեն։

«Մենք մեկ ազգ, մեկ ժողովուդ, մեկ հայրենիք ենք։ Հետաքրքական է՝ երբ Սփյուռքը բան է ասում, որ ՀՀ կառավարության շահերից է գալիս, ողջունում են սփյուռքահայերի գաղափարը, բայց երբ իրենց գործին չի վերաբերում՝ անվայել կարծիքներ են արտահայտում»,- նկատել է փաստաբանը։

Շամլյանի կարծիքով՝ ՀՀ դեսպանի վարքագիծը ամոթալի էր, հատկապես՝ երբ իրենք օտար ափերում են գտնվում․

«Քանի որ օտար ափերում ենք, ավելի ամոթալի մասը այս տիկնոջ վարքագիծն ու խոսքերն են։ Անորակ, անփորձ մարդիկ են, որոնք իբրև թե, պետություն են ներկայացնում։ Դեսպանը ներկայացնում է կառավարությունը, ու քանի որ կառավարությունը մեկ անձ է, ինքը ներկայացնում է այդ մեկ անձին։ Քանի որ ակցիայի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են եղել, դեսպանը կարծել է, թե իր իմացած երիտասարդներն են նրանք ու ինքը կարող է մատ շարժելով դասեր տալ»,- եզրափակել է կանադահայ փաստաբանը։