Դիանա Հովհաննիսյանը՝ «Կուբանի Միսս հայ գեղեցկուհի-2024» մրցույթի հաղթող

20 Դեկտեմբերի 2024, 00:30

Հայեր

Կրասնոդարում կայացել է «Կուբանի Միսս հայ գեղեցկուհի-2024» գեղեցկության երկրորդ ազգային մրցույթի եզրափակիչը:

Մրցույթում հաղթել է Դիանա Հովհաննիսյանը: Նա ստացել է բացառիկ դիզայներական արծաթե թագ, որը ստեղծել է միջազգային կարգի ոսկերիչ, «Կառլ Ֆաբերժե» շքանշանների ասպետ Ռաֆայել Քոչարյանը: Հայ գեղեցկուհուն նաև հուշանվերներ և 100.000 ռուբլու հավաստագիր են հանձնել։

«Միսս հմայք» անվանակարգում հաղթել է Վենեսուելա Միխիթարովան, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ Էլեոնորա Սարգսյանը: Մրցանակներն աղջիկներին հանձնել է Լարիսա Տիտոյանը։ Մարու Գուլիշանը մեծարել է «Միսս խարիզմա» Գրետա Վասիլևային և «Միսս գրացիա» Եվա Նազարեթյանին։

«Միսս տաղանդ» կոչմանն արժանացել է Սյուզաննա Պետրոսյանը, «Միսս հայի աչքեր» կոչմանը՝ Նելլի Պետրոսյանը: Նրանց պարգևատրել է Նունիկ Պողոսյանը։ «Միսս ինտելեկտ» անվանակարգում էլ հաղթել է Աննա Մինոսյանը։

«Հայկական բարեգործական միություն» հիմնադրամի կողմից երկրորդ վիցե-միսս կոչմանն ու դրամական հավաստագրին արժանացել է Մարիա Մարտիրոսյանը: Ալբինա Աբրահամյանն էլ դարձել է առաջին վիցե միսս, նա նաև դրամական հավաստագիր է ստացել: