«Diario Armenia»-ի նոր՝ հատուկ թողարկումն ամբողջությամբ նվիրված է Արցախին
30 Հոկտեմբերի 2024, 13:09
Արգենտինայում լույս է տեսել «ARMENIA» ամսագրի նոր համարը, որն այս անգամ ամբողջությամբ նվիրված է Արցախի Հանրապետության անցյալին, ներկային և ապագային:
Այս հրատարակությունն ամփոփում է տարածաշրջանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Միության ժամանակները, ազատագրական պայքարի շրջանը և այն երեք տասնամյակները, որտեղ արցախցիները պայքարել են իրենց հայրենիքի սոցիալ-տնտեսական վերականգնման համար:
«2020 թվականի պատերազմից հետո սկսվեց Արցախի իշխանազրկման գործընթացը, որին, ցավոք, նպաստեց և համաձայնեց Հայաստանի վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Վերջնական հարձակումից հետո Արցախի իշխանությունը՝ լքված և ծայրահեղ թուլացած, ցավալի որոշում կայացրեց ՝լքել իր հայրենիքը։ Եւ մի քանի ժամում կազմակերպեց նոր ժամանակներում չտեսնված գաղթ, 120.000 բնակիչ ապաստան գտավ Հայաստանում՝ Արցախում թողնելով իրենց ողջ նյութական բարիքները, իրենց սերունդների ընտանիքների պատմությունը: Արցախցիները հուսահատության մեջ հայտնվեցին՝ շնորհիվ Հայաստանի կառավարության կամայականության»,- կարդում ենք «Diario Armenia» -ի հրապարակման մեջ: