Դիլիջանում հայերն ու վրացիները մրցել են խոհարարության մեջ
18 Հունիսի 2023, 21:00
2023թ․ հունիսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը: Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից։
Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստեցին և ներկայացրեցին իրենց խոհանոցի բազմազան ուտեստները: Փառատոնի մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվեցին ազգային երգ ու պար, արվեստի գործեր, արհեստագործական աշխատանքներ: