Դիմարկոյի գոլային փոխանցումը Մխիթարյանին շաբաթվա լավագույնների թվում է (տեսանյութ)

12 Մայիսի 2023, 08:17

Հայեր | Սպորտ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» (1:1), «Միլան»-«Ինտեր» (0:2) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն առանձնացրել է շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի գոլային փոխանցումը երկու լավագույններից մեկն է։

Մյուսը «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի գոլային փոխանցումն է բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։