Դիմում եմ վարչապետ Փաշինյանին. մի՛ արա այդ բանը. Նարեկ Կարապետյան
18 Դեկտեմբերի 2025, 00:43
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը.
«Դիմում եմ վարչապետ Փաշինյանին. մի՛ արա այդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով՝ այնտեղ մի՛ ուղարկիր նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ և հակառակություն մեր ժողովրդի մեջ։
Մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին, որ վաղը երեկոյան Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնեն ու տեսնեն, թե ինչպես են հայերն իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ»։