«Դինոզավրի հուշերը». Սվետլանա Տեր-Մինասովան պատմում է արցախյան արմատների ու մասնագիտական ուղու մասին

05 Օգոստոսի 2023, 00:57

Մշակույթ

Լույս է տեսել «Դինոզավրի հուշերը» գիրքը, որի հեղինակը բանասեր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի հիմնադիր, բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ Սվետլանա Գրիգորևնա Տեր-Մինասովան է:

Այս գրքում նա մեծ հուզմունքով ու հումորով պատմում է իր՝ արցախցի նախնիների, Մոսկվաայում անցկացրած մանկության, խորհրդային մտավորականության շրջապատում կյանքի, Մոսկվայի պետական համալսարանի ֆակուլտետի և Անգլիական ուսանողական թատրոնի ստեղծման, հայտնի մարդկանց ու միապետների հետ հանդիպումների մասին:

Տեր-Մինասովան հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 10-ը մենագրության և 6 դասագրքի, նա National Society of Applied Linguistics-ի Scientific Notes ամսագրի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև մի շարք գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ։