Dior-ը ներկայացրել է հայ պարֆյումերի ստեղծած նոր բույրը
21 Օգոստոսի 2023, 20:10
Dior-ը ներկայացրել է J’Adore L’Or նոր բույրը, որը ստեղծել է հայտնի պարֆյումեր և Dior Fragrance Creation-ի տնօրեն Ֆրենսիս Քյուրքջյանը:
«Ես ուզում էի J’adore aura-ից անցնել J’adore gold-ի: Ես ուզում էի բացահայտել ծաղիկների բոլոր նրբությունները և մի նոր բույր, ինչպես հեղուկ ոսկու բույրը կարող է լինել»,- ասել է պարֆյումերը։
Քյուրքջյանը նաև վարում է իր սեփական բիզնեսը՝ Maison Francis Kurkdjian-ը: Ֆրենսիսը առավել հայտնի է որպես Jean Paul Gaultier-ի և Baccarat Rouge-ի Le Male տղամարդկանց բույրի ստեղծողը: