Դիշդիշյանի, Մովսեսյանի, Դանիելյանի և Իլոյանի ֆիլմերը ճանաչվել են 21-րդ դարի լավագույն ռուսական կինոնախագծեր

04 Ապրիլի 2025, 18:34

Մշակույթ

21-րդ դարի լավագույն ռուսական կինոնախագծեր են ճանաչվել պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի, Արամ Մովսեսյանի և Սերգեյ Դանիելյանի «Ոչնչացում» և Էդուարդ Իլոյանի «Միջին գոտու վամպիրները» ֆիլմերը։ Ընտրությունը կատարվել է 577 ֆիլմից։

«Անվերջ նվնվոցից հետո, որ ռուսական կինոյում չկան խորհրդային ֆիլմերի հետ համեմատելի ֆիլմեր, իմ ընթերցողներին խնդրեցի նշել այն կինոնախագծերը (ֆիլմերն ու սերիալները), որոնք նրանց մոտ հույզերի ոչ պակաս ծավալ են առաջացնում, քան սովետականները։ Ըստ այդմ՝ ստացել եմ պատասխան, դուք չեք հավատա, հազարից ավելի մեկնաբանություն 577 ֆիլմերից։ Այն առասպելը, թե Ռուսաստանում ոչինչ արժանի չի նկարահանվում, ամբողջությամբ հերքված է»,- գրել է Ռուբեն Դիշդիշյանը տելեգրամյան իր ալիքում։