Դիսկոտեկներ, սրտիկներ, ռիլեր․ իշխանությունը խնդիր ունի երիտասարդ ընտրողների հետ․ Կարեն Քոչարյան
29 Հունվարի 2026, 20:20
Այս իշխանությունն ունակ է ամեն ինչի՝ իր նպատակներին հասնելու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվող տեխնոլոգները հասկացել են, որ Փաշինյանը խնդիր չունի թոշակի տարիքի ընտրողների հետ, դրա համար թոշակներն այլևս չի բարձրացնում։ Բայց նա խնդիր ունի երիտասարդության հետ, դրա համար էլ կազմակերպում է տարբեր դիսկոտեկներ, սրտիկներ է անում, ինչ-որ ռիլեր տեղադրում երիտասարդական տարբեր հարթակներում։ Այսինքն՝ այս ամենն ուղղված է երիտասարդներին»,- նշել է քաղտեխնոլոգը։
Alpha News-ի հարցին՝ արդյոք այս ընտրություններն ավելի թեժ են լինելու, քան 2021 թվականինը, նա նշել է․
«Այն, որ առնվազն նույն կերպ թեժ է լինելու, դա հաստատ է։ Ինձ համար ավելի հետաքրքիր է ընդդիմության հետընտրական պահվածքը։ Լինելու է այնպես, ինչպես 2021 թվականի՞ն, թե՞ այլ կերպ»։