Դիսնեյը «Վարդավառ»-ի մասին անիմացիոն ֆիլմ է նկարահանել
29 Փետրվարի 2024, 13:20
Լոս Անջելեսում գործող AFS ՝«Հայկական կինոընկերությունը», տեղեկացնում է, որ «Mickey Mouse Funhouse»-ը պատրաստվում է ցուցադրել հայերենով մի դրվագ՝ « Վարդավառ» տոնակատարության մասին:
«Վարդավառ» վերնագրված դրվագը (1 սերիա) գրել է Քեթլին Սառնելի Կապուկչեանը։ Ըստ AFS-ի՝ Կապուկչեանը դրվագը գրել է իր մանկահասակ որդու համար։
Սա հայկական մշակույթի առաջին ներկայացումն է Դիսնեյում:
Դրվագի առանցքում Մինի Մաուսն է, ով սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար: Դրվագի պաշտոնական նկարագրության մեջ ասվում է.
«Մինին բախվում է նորաձևության կեղծիքի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանքով է նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական փառատոնը, որը ներառում է ջրային խաղեր և տոնակատարություններ: Կկարողանա՞ Մինին ժամանակին գտնել կատարյալ զգեստ՝ տոնակատարությանը մասնակցելու համար»։
«Mickey Mouse Funhouse»-ը նախադպրոցական մանկական անիմացիոն հեռուստասերիալ է և հանդիսանում է «Mickey Mouse Clubhouse»-ի և «Mickey Mouse Mixed Adventures»-ի իրավահաջորդը: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել Disney Junior-ում 2021 թվականի օգոստոսի 20-ին։
«Վարդավառ»-ի պրեմիերան կկայանա Disney+-ում ուրբաթ օրը՝ մարտի 1-ին։