Դիվանագիտական աղբյուրը՝ հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների մասին

11 Օգոստոսի 2025, 18:38

Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

«Այս թեմայի համար կոնկրետ ժամկետներ չկան։ Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիմա եթերում