Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ. Արցախի ՄԻՊ-ի պատասխանը՝ Շառլ Միշելին
02 Սեպտեմբերի 2023, 12:00
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «X» միկրոբլոգում պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է նա։