Դմիտրի Կիսիլյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Հայաստանում կարող է արգելափակվել. Մխիթար Հայրապետյան

15 Հունվարի 2025, 15:25

Քաղաքականություն

Հայաստանում «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը կարող է արգելափակվել: Այս մասին հայտարարել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով Հայաստանի հղած բողոքի նոտային:

«Վերջերս «Россия 1» հեռուստաալիքը հեռարձակել է հաղորդավար Դմիտրի Կիսելյովի հայտարարությունները, մասնավորապես՝ արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են»,- ընդգծել է Հայրապետյանը։