Դմիտրի Խառատյանի ստեղծագործական երեկոն՝ Պյատիգորսկում

13 Սեպտեմբերի 2024, 09:15

Հայեր | Մշակույթ

Պյատիգորսկի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում տեղի է ունեցել հանդիպում հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դերասան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի հետ:

Ստեղծագործական երեկոն անցկացվել է «Աշնանային մշակութային մարաթոնի» շրջանակներում, որը կազմակերպել էր Ռուսաստանի մշակույթի հիմնադրամը:

«Գիտելիք. Կարիերա» նախագծի շրջանակներում Խառատյանը ներկաներին պատմել է մասնագիտության ընտրության, մեծ ռեժիսորների և դերասանների հետ աշխատելու մասին, ինչպես նաև երգել է և ասմունքել։