Թրամփը Հայաստանի համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանել
03 Ապրիլի 2025, 10:30

ԱՄՆ-ը մաքսատուրք կսահմանի ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ բազային տուրքը կկազմի 10 տոկոս։ Հայաստանը ևս ներառված է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ մաքսատուրքեր կկիրառվեն։
Հետագայում յուրաքանչյուր երկրի համար կկիրառվեն լրացուցիչ մաքսատուրքեր։ Մասնավորապես, Եվրամիության ապրանքները կթանկանան 20 տոկոսով։ Ամենաբարձր սակագներն ունեն Կամբոջան (49 տոկոս), Վիետնամը (46), Թաիլանդը (36), Չինաստանը (34), Թայվանը (32) և Հարավային Աֆրիկան (30): Ռուսաստանն այս ցանկում չկա:
Թրամփի խոսքով՝ դա կհանգեցնի ԱՄՆ-ի համար «ոսկե դարաշրջանի», իսկ «աշխատատեղերն ու գործարանները աղմուկով կվերադառնան երկիր»: Նա նաև հայտարարել է ապրիլի 3-ից ավտոմեքենաների ներկրման համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին։
Բացի այդ, Վաշինգտոնը հայելային տուրքերից ստացված հասույթը՝ «տրիլիոնավոր դոլարներ» կուղարկի հարկերի կրճատման և պետական պարտքի մարման համար, ամեն ինչ տեղի կունենա «շատ արագ»։ ԱՄՆ-ը կսկսի առաջին հերթին հոգ տանել իր աշխատողների կարիքների մասին:
